Հայաստանում կստեղծվի պետական գույքի վաճառքի առցանց հարթակ

 Օտարման ենթակա գույքի վաճառքը խթանելու և առցանց հարթակ ստեղծելու նպատակով՝ կառավարությունը փոփոխություն և լրացում կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ինչպես փոխանցում է ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ նախատեսվում է ստեղծել պետական գույքի վաճառքի առցանց հարթակը, որում ներկայացված կլինի գույքի ձեռքբերման բոլոր անհրաժեշտ պայմանները: «Արդյունքում կպարզեցվի օտարման գործընթացի վարչարարությունը, կկրճատվեն գործարքների կնքման ժամկետները, ինչպես նաև խիստ կկրճատվի կառավարության անհատական որոշումների թվաքանակը, կնվազի վերջինիս աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը»,- ասաց Սահակյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.