Արհմիությունների պետական գրանցման վերջնաժամկետները կրճատվում են

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը: Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցման, գործադիր մարմնի ղեկավարի վերաբերյալ տեղեկությունների փոփոխման վերջնաժամկետը 5 աշխատանքային օր է, իսկ արհմիությունների պետական գրանցման եւ կանոնադրությունում փոփոխությունների վերջնաժամկետը՝ 10 աշխատանքային օր: «Այսօրվա դրությամբ առավելագույն ժամկետները 30 օր են սահմանվել: Օրինագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանում առևտրային կազմակերպությունների պետական գրանցման ժամկետի կրճատման անհրաժեշտությամբ, որի մասին նշվել է Doing Business 2017 զեկույցում»,-  ասաց փոխնախարարը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.