Մարտի 8-11-ը բոլոր մաքսակետերում կապահովվի անխափան գործունեություն

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց մարտի 8-11-ն ընկած ոչ աշխատանքային օրերի ժամանակահատվածում բոլոր մաքսակետերում ապահովել անխափան գործունեություն: Վարչապետը հիշեցրեց, որ հունվարի 25-ի կառավարության նիստի ընթացքում ընդունվել է որոշում, համաձայն որի մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2018 թվականի մարտի 17-ը։ «Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ 4 օր անընդմեջ ոչ աշխատանքային օրերը կարող են դժվարություններ պատճառել հատկապես տնտեսավա­րողների գոր­­­ծունեությանը»,-  ասաց Կարեն Կարապետյանը։ Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Սննդի անվտանգության պետական ծառայության պետին հանձնարարեց և Կենտրոնական բանկի նախագահին առաջարկեց մարտի 8-ից մինչև մարտի 11-ի ավարտը, տնտեսավարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով, բոլոր մաքսատներում, սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում սահմանել աշխատանք­ների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաս­տատ­­ված աշխատանքային գրա­ֆի­կին համապատասխան, ինչպես նաև ապահովելով մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերում այդ ժամանակահատվածում համապատասխան վճարումների կատարման հնարավորություն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.