Պետությունը կշարունակի փոխհատուցում տրամադրել սահմանամերձ համայնքների բնակիչներին

ՀՀ կառավարությունը 2018 թվականին կշարունակի սահմանամերձ համայնքներին ցուցաբերել պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար: Ինչպես փոխանցում է  այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 1-ի նիստի օրակարգում: 2018 թվականի ՀՀ պետական բյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին ընդհանուր առմամբ կհատկացվի 928 մլն 871 հազար դրամ: Վերոնշյալ գումարը տրամադրվում է ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերի երկուական և Տավուշի մարզի 19 սահմանամերձ համայնքների բնակիչներին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.