Մահացել է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի ռեժիսոր Լյուիս Գիլբերտը

Մոնակոյում 97 տարեկանում մահացել է բրիտանացի ռեժիսոր Լյուիս Գիլբերտը, որը նկարահանել է բրիտանացի գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի երեք մասերը: Այդ մասին Twitter-ում հայտնել է ֆիլմաշարի պաշտոնական էջը: «97 տարեկանում մահացել է բրիտանացի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Լյուիս Գիլբերտը: Նա երեք ֆիլմ է նկարահանել Բոնդի մասին՝ «Ապրում ես միայն երկու անգամ» (1967), «Լրտեսը, ով ինձ սիրում էր» (1977) և «Լուսնային մրցարշավորդը» (1979): Այս ողբերգական պահին մեր բոլոր մտքերը նրա ընտանիքի հետ են»,- ասված է հաղորդագրությունում: Լյուիս Գիլբերտը ծնվել է 1920 թվականին Միացյալ Թագավորությունում: Նա ճանաչում է ձեռք բերել կատակերգական «Ալֆի» և Ջեյմս Բոնդի մասին պատմող երեք ֆիլմերի շնորհիվ:
  Кадр из фильма Шпион, который меня любил    
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.