«ՀՀ բանկեր, ներդրումային ծրագրեր և վարկային կազմակերպություններ». ցուցահանդես Երևանի պատմության թանգարանում

Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի է ունեցել «ՀՀ բանկեր, ներդրումային և վարկային կազմակերպություններ» խորագրով երկօրյա ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել է «Նուռ էքսպո» ընկերությունը: Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել ՀՀ բանկային համակարգի ձեռքբերումները, վարկային և ներդրումային նոր ծրագրերը և դրանց մատչելիությունը: Այցելուներին իրենց ծառայություններն են ներկայացրել 7 բանկ և վարկային կազմակերպություն: Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 10-ը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.