«Տարիներն իմ օգտին են աշխատում». ինչպե՞ս է անցել Իրինա Հարությունյանի 31-ամյակը

Հոկտեմբերի 28-ին երգչուհի Իրինա Հարությունյանը նշել է ծննդյան 31-ամյակը: Իր տոնական օրվա մանրամասների մասին Իրինան պատմել է NEWS.am STYLE-ին: «Կարմիր զգեստ, կարմիր տորթ, կարմիր վարդեր ու բեմ՝ այնտեղ, որտեղ ամենաշատն եմ սիրում լինել: Ծննդյանս օրվա մեկնարկը տրվեց իմ աշխատավայրում՝ բեմից: Առաջինն ինձ շնորհավորեցին ընկերուհիներիցս երկուսը, ովքեր աշխատավայրիս ղեկավարության հետ պայմանավորվել էին, որ ես ժամը 00:00-ին բեմում լինեմ: Անմիջապես հետո դուրս եմ եկել աշխատավայրից, որի մուտքի մոտ սպասում էին մյուս ընկերներս՝ տոնական տրամադրությամբ: Այնուհետեւ երեկոն շարունակվել է, եւ ես վայելել եմ հարազատ ընկերներիս ներկայությունը: Նշեմ, որ ծննդյանս օրը երկար է տեւել. մեկնարկը տրվել է հոկտեմբերի 28-ի կեսգիշերից ու շարունակվել մինչեւ հոկտեմբերի 30-ի կեսգիշերը՝ տարբեր վայրերում, բայց նույն ընկերների, գործընկերների հետ նշել եմ տարեդարձս: Առանձնահատուկ օր եմ անցկացրել»,-ասում է երգչուհին՝ ավելացնելով. «Անակնալները բազմաթիվ էին, շատ, յուրահատուկ... չեմ առանձնացնի այն պարզ պատճառով, որ վատ անակնկալ չի լինում»: Իրինան նշում է՝ չի վախենում մեծանալուց եւ սիրում է ծննդյան տոները. «Ծննդյանս օրերը միշտ տոնի են վերածվում, ոչ միայն ինձ համար... Ես չեմ վախենում մեծանալուց, մանավանդ, որ տարիներն իմ օգտին են աշխատում ու «հակառակ» ազդեցություն են թողնում: Կարեւորն այն է, որ կարողանաս գնահատել կյանքը, հետեւություններ անել, սովորել ու անպայման առաջ գնալ, կարեւորը՝ յուրաքանչյուր օրն ապրելն է»: Իրինան հավատում է ծննդյան օրվա երազանքներին. «Երազանքները երբեք չեն վերջանում, քանի դեռ կա մարդը: Ես ամեն տարի երազանք պահում եմ: Չեմ խոսի երազանքի մասին, ասում են՝ խանգարում է կատարվելուն: Կխոսեմ, երբ այն իրականանա»,-նշեց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.