Շիրակի մարզպետը`սպառնալիք գյուղացիներին

Հ Հայ գյուղացու վիճակի մասին գիտեն բոլորը. մարդկանց վիճակն այսօր բառացիորեն օրհասական է: Օրհասական է, թե` ոչ, մադիկ կարողանում են մի կերպ ծայրը ծայրին հասցնել, թե առհասարակ հացին «կակա» են ասում, կարծես բարձրաստիճան չինովնիկներին այնքան էլ չի հուզում: Խոսքը միայն մայրաքաղաքային պաշտոնյաների մասին չէ. մարզայինները ևս ոչ պակաս սառնասիրտ են հայ գյուղացու տառապանքի հանդեպ: Ինչպես հայտնի է, միառժամանակ առաջ մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ մի շարք համայնքերի բնակիչներ հայտնվել են անելանելի վճակում. Մարդիկ սերմնացուների դիմաց պարտք էին հսկայական գումարներ.  Շիրակի մարզպետարանը ուլտիմատիվ կերպով ստիպում էր` վերջապես վճարելու պարտքերը: Պարզվում է` Մայիսի 23-ին Շիրակի մարզպետարանի մարզխորհրդի հերթական նիստին, որին ներկա են գտվել մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ,ինչպես նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, քննարկման առարկա է դրձել նաև գյուղացների ունեցած պարտքերի թեման: Եվ ահա փոխարենը մի ճար առաջարկելու, փոխարենը գյուղացիներին ինչ-որ ելք ցույց տալու`դիցուք Շիրակի մարզպետ Սիմոնյանը հանդես է եկել բոցաշունչ մի ելույթվ, ու, մասնավորապես, ասել. «Հարգելի՛ համայնքապետեր, հորդորե՛ք, որ բնակիչները վճարեն պարտքերը, թե չէ սերմացուի պարտքերին ավելանալու է նաև դատական ծախսերի գումարները: Ես էլ կհանդիպեմ բնակիչների հետ, հարցը կքննարկենք, եթե խոստանան, որ կվճարեն, մի կերպ էս գործընթացները կկասեցնենք, բայց եթե կատեգորիկ հրաժարվեցին՝ դատի կտանք: Հարգելի՛ համայնքապետեր, մի՛ վախեցեք, դիմե՛ք իրավապահներին, որ գումարները գանձեք. իրավական ճանապարհով հարցը լուծելու  մեջ վատ բան չկա»: Թե ինչ կարող է նշանակել Շիրակի մարզպետի չափազանց իքնատիպ, բայց սպառնալիքներով լեցուն խոսքը, խոսել կարելի է երկար: Ըստ էության` գործ ուենք շանտաժի հետ, որի հիմքում, սակայն, ոչ մի բարոյական նորմ գոյություն չունի: Սիմոնյանի խոսքից դուրս է գալիս, որ մարդիկ, որքան էլ աղքատ ու ունեզուրկ, պարտավոր են լինելու կաշիներից էլ դուրս գալ, բայց վճարել պարտքերը: Լա՛վ, սա՞ է չքավոր բնակչության նկատմամբ մարզպետարանի  որդեգրած քաղաքականությունը: Փոխարենը խնդիրը կառավարություն ներկայացնելու, սուբսիդավորման տարրական հարցեր լուծելու` Սիմոնհայնը, փաստացի, ստիպում է իր ենթականերին` համայնքապետերին, դատի տալ գյուղացիներին: Եթե մարդն ի վիճակի չէ պարտքը մարելու, ի՞նչ է, սեփական կահ-կարասի՞ն է որպես փոխհատուցում տրամադրելու մարզպետարանին: Ընդ որում` հետաքրքրականն էլ այստեղ այն է, որ մարզպետարանի տված սերմնացուներից գյուղացին ոչ մի օգուտ էլ չի ստացել, ու բերքը նորմալ չի ստացվել, որ ծախեր, պարտքը փակեր: Թե ինչպես կհանգուցալուծվի այս խնդիրը, երևիթե հայտնի կլինի առաջիկայում, բայց որ իրավիճակը չափից դուրս նուրբ է,  ակնհյատ է:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.