Դառը ճշմարտությունը`խորհրդարանի մասին

Այսպիսով` 6-րդ գումարման Ազգային ժողովը վերջապես մեկնարկեց իր աշխատանքները: Իհարկե, միգուցե դեռևս վաղ է գնահատականներ հնչեցնմելու` կապված այս կարևորագույն կառույցի աշխատանքային արդյունավետության հետ, քանի որ զուտ օբյեկտիվորեն առնվազը մեկ նստաշրջան պետք է անցնի, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ բան ասել, սակայն դատելով ամենայնից`կարող ենք ասել, որ այն էականորեն չի տարբերվելու իր նախորդից, որն, արդարև, շատերը համարում էին ամենախայտառակ խորհրդարանը հայոց նորագույն պատմության մեջ: Իսկ ասվածում համոզվելու համար հարկավոր է ընդամենն ուշադրությամբ զննել  ԱԺ ներկայիս  կազմը. այն գրեթե ոչնչով չի տարբերվում նախորդից. գրեթե նույն դեմքերն են`դեմքեր, որոնք արդեն իսկ հասցրել են ապացուցել իրենց անարդյունավետությունը: Հսկայական թվով հարցեր են առաջ գալիս հատկապես կապված ռեյտինգային ընտրակարգով ընտրված որոշ դեմքերի հետ, որոնցից շատերը խորհրդարան են մտել բացարձակապես հավեսի համար ու բացի իրենց գործընկերների փոխարեն կոճակ սեղմելուց` երբեք ոչնչով խորհրդարանի դահլիճում չեն զբաղվել: Այս ամենն, իհարկե, միգուցե կարող էր և զվարճալի կատակ թվալ, եթե չլիներ նոր Սահմանադրությունը. ըստ  այդ փաստաթղթի` հենց ԱԺ-ն է հանդիսանում այն հիմնահենքային կառույցը, որ կարևորագույն դերակատարություն է ունենալու երկրի կառավարման գործում: Ու հիմա հարց է ծագում`արժե՞ր արդյոք նման խորհրդարանի պարագայում հռչակվել խորհրդարանական երկիր, երբ նույն այդ խորհրդարանականներից շատերն անգամ չեն էլ կարող սահմանել`ինչ է ասել պառլամենտական կառավարմամբ պետություն: Իհարկե, միակ մխիթարանքն երևիթե մնում են հայկական ռեալները. ակնհայտ է, որ ԱԺ-ն, պայմանավորված Հայատանի ներքին առանձնահատկություններով, չի դադարելու մնալ ձևական կառույց, ուր կայացվող որոշումների վրա ազդեցություն է ունենալու միանգամայն այլ անձ`մեկն, ով պառլամենտական գործունեության հետ ոչ մի կապ չունի: Ճիշտ է`միգուցե ասվածը կարող է ոմանց իսկական նոնսենս թվալ, բայց դա է իրականությունը .պատկերացնո՞ւմ եք մեր վիճակն, եթե մեզ, իրոք, ԱԺ պատգամավորները կառավարեին…    
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.