Ադրբեջանի ապտակը`Հայաստանին

Այն, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ոչ միայն ռազմական հարթությունում է ընթանում, այլև դիվանագիտական, նորություն չէ: Միգուցե ոմանք, ովքեր այնքան էլ ծանոթ չեն դիվանագիտության էությանը, կարող են լուրջ չվերաբերվել այդ հարթությունում տեղի ունեցող վայրիվերումներին, փաստ է, սակայն, որ դիվանագիտական հաղթանակը պակաս կարևոր չի կարող դիտարկվել ռազմականից: Հատկապես վերջին տարիներն, պայմանավորված Ադրբեջանի կողմից իրակնացվող չափազանց ագրեսիվ քաղաքականությամբ ընդդեմ Հայաստանի, դիվանագիտական ասպարեզում երկու երկրների միջև բախումն ավելի է թեժացել, ու հատկապես Ադրբեջանը ջանք չի խնայում այդ հարթությունում մեր դեմ հաղթանակներ տանելու: Որպես կանոն, սակայն, հայկական կողմն այդ ամենին շատ ավելի հանգիստ  է վերաբերում, քան արժեր, ու արդյունքում տեղի է ունենում այն, ինչ ասենք տեղի ունեցավ  հիմա. Երևանում ԵԱՀԿ գրասենյակը փակում են: Թե ինչ է սա նշանակում, այնքան էլ դժվար չէ կռահել: Հաշվի առնելով, որ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը դեմ է եղել բացառապես Ադրբեջանը, որը, սակայն, բավարար է համարվել, որպեսզի գրասենյակը Երևանում փակվի, ստիպված ենք ամրագրել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը Ադրբեջանի դիվանագիտական հաղթանակն է ընդդեմ Հայաստանի: Ի դեպ` տեղի ունեցածի կապակցությամբ ԱՄՆ-ն արդեն իսկ հասցրել է  իր ափսոսանքը հայտնել`կոչ անելով ԵԱՀԿ-ին շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության հետ, իսկ այդ կազմակերպության  նախագահությանն ու գլխավոր քարտուղարին՝ նոր տարբերակներ գտնել Հայաստանում և Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայությունն ապահովելու համար: Բանն այն է, որ Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործունեության համար վերջին հարթակը հենց այդ կազմակերպության երևանյան գրասենյակն էր հանդիսանում: Ու հիմա, փաստորեն, Արևմուտքի շոշափուկներից մեկը ևս Անդկովկասում, կարելի է ասել, վերացվում է. պատահական չէ, որ հենց ԱՄՆ-ն է առաջին արձանագրել գրասենյակի փակմանը: Ի՞նչ վտանգներով է գրասենյակի փակումը հղի մեզ համար: Նախ անկասկած է, որ սրանով ուժեղանում է Հայաստանի միջազգայն մեկուսացումը. մենք դադարում ենք շատերի կողմից որպես ինքնուրույն սուբյեկտ դիտարկվել: Երկրորդ` թուլանում է ԵԱՀԿ ազդեցությունը արցախյան խնդրի կարգավորման գործընթացում, ինչը վատ է, երրորդ` այսպիսով  մեծ հարված է հասցվում հակամարտության կարգավորման գործընթցին ընդհանրապես, քանի որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը չափազանց կարևոր առաքելություն էր իրականացնում` նպաստող հակամարտության հաղթահարմանն ու հետագա խաղաղության հաստատմանը տարածաշրջանում: Ինչ էլ լինի, ստիպված ենք խոստովանել` սա ապտակ է Հայաստանին, որը, չափաանց ցավոտ ստացվեց: Թե ում էր ձեռնտու գրասենյակի փակումն, առավել քան ակնհայտ է, ինչը, սակայն, չի արդարացնում հայկական կողմի անգործությունն ու չհակազդելը ադրբեանցների կամայականություններին:          
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.