Իսկ ի՞նչ է`պարտավո՞ր է

Վերջին օրերին, երևի շատերը նկատած կլինեն, Հայաստանում որոշ շրջանակներ բավական մեծ աղմուկ են բարձրացրել` ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող օգնության  նվազման հետ կապված: Նշենք, որ պայմանավորված հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վարվող քաղաքականության առանձնահատկություններով, ամեն տարի ԱՄՆ կողմից Հայաստանին տրամդրվող օգնության չափն այս տարի կրճատվել է 77,3%-ով: Հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանը միակը չէ, ում`ԱՄՆ կողմից տրամադրված օգնությունը կրճատվել է. Վրաստանին տրամադրվող օգնությունը կրճատվել է 41,1%-ով, իսկ ահա ազերիներին այս տարի ԱՄՆ-ն առհասարակ հրաժարվել է օգնություն տրամարդրել: Աղմուկը, սակայն, բարձրացած այս ամենի շուրջ, եթե անկեղծ լինենք, չափազանց տարօրինակ է: Նախ` ակնհայտ է, որ ԱՄՆ համապատասխան քաղաքականությունը միայն Հայաստանի նկատմամբ չէ, որ կիրառվում է, երկրորդ` իսկ ո՞վ է ասել, որ ԱՄՆ-ը պարտավոր են Հայաստանին իրենց «ուսերին դնել»: Վերջիվերջո պետք չէ մոռանալ, որ Հայաստանը ԵՏՄ անդամ երկիր է, ՀԱՊԿ-ի մի մասնիկը, ընդգծված ռուսամետ քաղաքականությամբ պետություն է, ինչը, բնականաբար, չի կարող Հայաստանին ու ասենք նույն Վրաստանին դնել միևնույն հարթության վրա: Հետևաբար` զուգահեռներ անցկացնել այս հարցում մեր ու Վրաստանի միջև ուղղակի տարօրնակ է: Մինչդեռ պետք է ԱՄՆ-ից շնորհակալ լինենք, որ Բաքվի նկատմամբ անտարբեր է գտնվել ու ֆինանսական օժանդակություն չի տրամադրել: Բացի այս ամենը, սակայն, մեկ կարևոր հարց ևս այս ենթատեքստում չի կարելի անտեսել: Գաղտնիք չէ, որ Հայաստանն իր նորանկախ պատմության ողջ ընթացքում տասնամյակներ շարունակ արտաքին աշխարհից բազում միլիարդների հասնող օգնություններ է ստացել: Միայն ԱՄՆ կողմից այս տարիների ընթացքում մեր երկրին տրամադրված օգնության չափը անցնում է 5 մլրդ դոլարի սահմանը: Հարց է առաջանում`արդյոք այս կամ այն երկրից բողոքելու կամ տրտնջալու փոխարեն ավելի լավ չէ՞ր լինի, արդյոք, եթե կարողանայինք այնպիսի մեխանիզմներ մշակել ու կյանքի կոչել, որոնք ի սկզբանե կբացառեին կոռուպցիոն աղետալի դրսևորումների  հավանականությունը: Ասել կուզի` արդյոք մենք պատասխանատվություն չենք կրում այն բարձիթողի վիճակի համար, որն այսօր կա մեր երկրում ու որի պատճառով ստացվող օգնությունները փոշիացվում են: Իսկ սա նշանակում է մեկ բան` քանի դեռ համապատասխան հակակոռուպցիոն մեխանիզմներ չեն գործում Հայաստանում, իսկ թալանն էլ պետական ապարատի անբաժան մասնիկն  է կազմում, թեկուզ տարեկան 100 մրդ դոլար էլ ԱՄՆ-ն կամ մեկ այլ երկիր Հայաստանին ուղարկի, կրկին երկիրը չքավորության մեջ է ապրելու. Թրամփից հիասթափվելու փոխարեն կարգի բերենք մեր ներքին կյանքը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.