Ինչ-որ անհասկանալի բան է կատարվում ՊԵԿ-ում

Ասում են` ամեն բան որոշում են կադրերը: Դժվար է չհամաձայնել այս մտքին մանավանդ այն դեպքում, երբ դրան ոչ մի օբյեկտիվ հակադարձում ուղղակի գոյություն չունի: Եվ իրոք, որքան էլ տաղանդավոր լինի այս կամ այն հաստատության կամ գերատեսչության ղեկավարը, եթե նա իր տրամադրության տակ չունի առնվազը մի քանի լավ մասնագետ, եթե չունի վստահելի մարդիկ, ովքեր չեն տապալի այս կամ այն կարևոր գործը, ապա նա տառացիոեն ոչինչ է ու ոչ մի կերպ ու երբեք չի կարողանալու գլուխ բերել այն, ինչը հանձն է առել: Գաղտբնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունում շատ բաներ կապված են Պետական եկամուտների կոմիտեի կողմից վարվող քաղաքականությունից: Իսկ հայտնիէ, որ ՊԵԿ ղեկավարության կողմից մշակված քաղաքականությունը սովորաբար իրագործում են ՊԵԿ աշխատակիցները, որոնց վրա է հենց ընկած ասենք նույն այն բարեփոխումների իրականացման ծանր բեռը, որի մասին հաճախ խոսք է գնում հատկապես ԶԼՄ-ներում. ՊԵԿ-ը գրեթե առիթը բաց չի թողնում յուրատեսակ ինքնագովազդով զբաղվելու համար ու հաճախ է հայտարարում, որ շուտով հարկային դաշտում ամեն բան ուղղակի հրաշալի է լինելու: Սակայն այս կառույցում վերջին ամիսներին մի չափազանց անհասկանալի ավանդույթ է ձևավորվել. կադրերին տեղից տեղ են տեղափոխում: Մասնավորապս` մամուլում տեղեկություններ են գտել այն մասին, որ ՊԵԿ ղեկավարը տեսչության պետերին մի քանի ամիսը մեկ փոփոխում է։ Ռուբեն Սարկիսյանն, օրինակ, Եղեգնաձորից տեղափոխվել է Վանաձորի հարկային տեսչություն։ Նա 2 ամիս առաջ էր Արաբկիրի հարկայինից տեղափոխվել Եղեգնաձոր։Իսկ Վանաձորի պետը գնացել է մաքսային՝ տեղակալի պաշտոնին։ Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանի եղբայրը՝ Կարեն Սարգսյանը, Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխվել է Սևանի տեսչության պետ։ Արմավիրի հարկայինի պետ Արթուր Եթիմյանն էլ, որ 2016թ․ դեկտեմբերին նշանակվել էր Իջևանի հարկային տեսչության պետ, տեղափոխվել է Գյումրի։ Հիմա հարց է  ծագում`ո՞րն է այս երևույթի կոնկրետ նպատակը:Ինչի՞ն է ձգտում հասնել ՊԵԿ ղեկավարությունը նման ներքին քաղաքականություն վարելով: Կարելի է կռահել`իբր փորձում են նման եղանակով կանխել կոռուպցիան: Բայց չէ՞ որ այս դեպքում էլ մեկ այլ խնդիր է առաջ գալիս. ցանկացած մեկն, ով նշանակվում է այս կամ այն պաշտոնին, առնվազը որոշակի ժամնակի կարիք է ունենում` տեղում իրավիճակին ծանոթանալու, հունի մեջ մտնելու համար: Թեկուզ աշխարհի պրոֆեսիոնալն էլ լինես, եթե քեզ տվյալ գործում ընդամենը մի քանի ամիս են թողնում, դու ոչինչ էլ չես կարող անել: Հետևաբար` ակնհայտ է, որ կա՛մ պետք է այդ մարդկանց, եթե ղեկավարությունը նրանց չի վստահում, գեղեցիկ հայերենով բացատրվի,որ իրենց  համապատասխան բնագավառում սպառել են ու այլևս պիտանի չեն հարկային մարմիններում աշխատելու համար, կա՛մ պետք է հնարավորւթյուն տրվի նրանց`ինչպես հարկն է ինքնադրսևորվելու: Կոռուպցիայի դեմ, եթե իրոք դա է այս ամենի պատճառը, պայքարելու շատ ավելի լավ ու փորձված մեթոդներ կան, քան մարդկանց ամիսը մեկ այստեղից այնտեղ տեղափոխելն է: Համաձայն չե՞ք:        
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.