Ալիևին պորտատեղադրել են…

Ներհայաստանյան թոհուբոհի պայմաններում, երբ հիմնական ուշադրությունը սևեռված է ներքաղաքական զարգացումների վրա, շատերի կողմից աննկատ են մնում տարածաշրջանային ու նույնիսկ համաշխարհային կարևորագույն իրադարձություններն ու պրոցեսները, ինչը, բնականաբար, վատ է. հենց համաշխարհային գործընթացներն են, որ ձևավորում են Հայաստանի ներքաղաքական օրակարգը: Աշխարհը, ըստ մի շարք վերլուծաբանների, կրկին անգամ մխրճվում է ճգնաժամի ճահիճը` կապված ռուս-ամերիկյան  հարաբերություններում նկատվող ճգնաժամի հետ. Անդրկովկասն այս առոմով առավել քան նրբազգաց տարածաշրջան է: Ինչպես հայտնի է, օրերս ռուս հայտնի լրագրող, հասարակական գործիչ Վլադիմիր Սոկովյովը մեկն էլ Բաքու: Նա այնտեղ հյուրընկալվել էր Ալիևին, խոսել որոշ թեմաների շուրջ: Թե հատկապես որն էր եղել Սոլովյովի` Բաքու կատարած այցի նպատակն, այնքան էլ դժվար չէ պատկերացնել. Մոսկվան, ըստ էության, ուղերձ էր հղում Ալիևին` կապված աշխարհաքաղաքական սրացումների հետ. Կրեմլը ոչ երկիմաստ կերպով հասկացնում էր,որ պատերազմ հրահրելը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ Ալիևի համար: Այս իմաստով չափազանց կարևոր ու խոսուն պետք է համարել Սոլովյովի այցից հետո վերջինիս ակնարկները` կապված իր` նախկինում Արցախ կատարած այցի հետ: Արձագանքելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է, արդյոք, ներողություն խնդրել ինչ-որ մեկից` Արցախ այցելելու համար`Սոլովյովը ոչ երկիմաստ կերպով պատասխանել է`ոչ ու հավելել` չի կարծում, որ Արցախ այցելն իր կողմից հանցանք կարող  է համարվել. սեփական դիրքորոշումը նա չի փոխի: Եթե փորձենք այս ամենը թարգմանել դիվանագիտական լեզվով, ապա պետք է նշենք, որ Մոսկվան, ըստ էության, իր տեղն է փոձում ցույց տալ Բաքվին. մի կողմից`ապտակում է Ալիևին, մյուս կողմից`ուղարկում հստակ ուղերձ, որ եթե Բաքուն մտադրվի Մոսկվայի հետ գնալ առավել սերտ համագործակցության, ապա կարող է վստահ լինել` Ռուսաստանը նրան չի մերժի. Լավրովի վերջին հայտարարաությունը, թե Ռուսաստանը կողջունի Ադրբեջանի մուտքը ԵՏՄ, հենց ասվածի վառ ապացույցն է: Այնպես որ` դատելով Կրեմլի վճռակամությունից` կարող ենք ասել, որ Անրդկովկասում գոնե առայժմ պայթյուն չի լինի. դա հակասում է Ռուսաստանի շահերին, իսկ Մոսկվվան շատ լծակներ ունի` Բաքվին սեփական վերահսկողության տակ պահելու համար:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.