Նազարբաևի ակնարկն`Ալիևին

Պարզվում է` մինչ հայաստանյան հանրության ուշադրությունը սևեռված է ներքին կյանքին, բայց հատկապես ընտրական պրոցեսներին ու դրանց հաջորդող  իրադարձություններին, բավական հետարքրական զարգացումներ են տեղի ունենում հետխորհրդային տարածքի երկրների հարաբերություններում, որոնք այսպես թե այնպես վերաբերում են նաև Հայաստանին: Ինչպես հայտնի է, Բաքվում էր գտնվում Ղազախստանի նախագահ Նորսուլթան նազարբաևն, ով այստեղ էր ժամանել`  իր ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկելու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Այցը մեզ համար ուշագրավ էր հատկապես այն իմաստով, որ Նազարբաևի ուշադրությունից չէր վրիպել նաև հայ-ադրբեջանական հարաբերությւնները, որոնց վերաբերյալ էլ Ղազախստանի նախագահը հանդես էր եկել բավականին հետաքրքիր հայտարարությամբ: Նա, մասնավորապես, հայտարարել էր. «Նախագահները հանդիպելիս չեն կարող չքննարկել տարածաշրջանային, համընդհանուր  անվտանգության խնդիրներ: Այս կապակցությամբ Ղազախստանը, որպես Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, ուշադրությունը կենտրոնացրել է մեր տարածաշրջանի և մեծ Կենտրոնական Ասիայի, այդ թվում՝ Սիրիայի, Աֆղանստանի վրա… Այս կապակցությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ղազախստանը հայ-ադրբեջանական հակամարտությունում աջակցում է ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևերին, որոնց  կողմ ենք քվեարկել: Այսինքն՝ միջազգային հարաբերությունների համընդհանուր նորմերին: Ղազախստանը լավ հարաբերություններ ունի, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի հետ: Կցանկանայինք, որ այստեղ լինի խաղաղություն, և հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Այն ամենը, ինչ մենք կարող ենք անել այս ճանապարհին, անում ենք՝ խթանելով, առաջարկելով բոլոր երկրներին լուծել այդ հարցը խաղաղ ուղիով: Ի դեպ` սա բխում է ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների և մեր բոլորի շահերից: Մենք բոլորս ապրում ենք միասին, պետք է առևտրով զբաղվենք, ապրենք ու զարգանանք»: Այն, որ Ղազախստանը ԵՏՄ անդամ այն երկրներից է, որոնց հետ մեր երկրի հարաբերությունները գրեթե երբեք եղբայրական չեն եղել, փաստ է. հենց Աստանան է մշտապես հանդես եկել միակողմանի հայտարարարություններով, ակնհայտ թուրքանպաստ դիրքորոշումներով և այլն, և այս ֆոնին ականատես դառնալ բավականին հավասարակշռված հայտարարության այն էլ Ադրբեջանի մայրաքաղաքից, պետք է խոստովանել` մի փոքր անսպասելի էր: Հարցը, թե ինչի հետ սա կարող է կապված լնել, առավել քան պարզ է. կասկած լինել չի կարող այն բանում, որ Նազարբաևի մտքերն ամենևին էլ ինքնաբուխ չէին ու նախապս համաձայնեցված են եղել Մոսկվայի հետ: Այստեղ ամեն ինչ շատ պարզ է ու հասկանալի. Մոսկվան այլևս վերանայում է իր անդրկովկասյան քաղաքականությունն ու արցախի հարցի չլուծված լինելու հանգամանքի հիմնական պատասխանատու դիտարկում ոչ թե Երևանին, որի հետ արդեն մեկ անգամ հասցրել է հարաբերություններ փչացնել, այլ Բաքվին, ում հետ ընդամենը մեկ տարի առաջ չափազանց հետաքրքիր հարաբերերությունների մեջ էր հայտնվել: Բանն այն է, որ Մոսկվայի նպատակը մեկն է` ապացուցել բոլորին, որ տարածաշրջանում ինքն է թիվ մեկ հարց լուծողը, ու հենց իրենից է կախված այն, թե ինչպես իրենց կդրսևորեն տարածաշրջանի պետությունները: Իսկ Ադրբեջանը կարծես այնքան էլ հակված չէ լսելու Մոսկվայի խորհուրդներն, ինչը Պուտինին անչափ զայրացնում է, ու վերջինս ջանք չի խնայում Ալիևին հակառակում համոզելու`սպառնալով ու շոյելով: Ասել կուզի` Նորսուլթան Նազարբաևի գլխավոր մեսիջը Բաքվին հետևյալն էր` չհանդգնել պատերազմ սկսել ընդդեմ Արցախի, այլ փորձել պայմանավորվել Երևանի հետ: Թե ինչ արձագանք կգտնի Նազարբաևի այս հորդորը Բաքվում, իհարկե, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ Մոսկվայի ուղերձը հասկանալի է դարձել Ալիևին, կասկած լինել չի կարող. Ռուսաստանը դեռևս շահագրգռված չէ պատերազմ հրահրելու հարցում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.