Արտեմ Ասատրյանը փորձում է ապացուցել սեփական «պիտանելիությունը»

Հայաստանում նախընտրական շրջան է, իսկ սա նշանակում է, որ առնվազն այս մեկ ամսվա ընթացքում երկրի պետական կառույցներն ու դրանց հետ կապվածություն ունեցող  մարմինները թևակոխել են մի շրջան, երբ որպես աշխատանքի արդյունավերության հմնական չափանիշ հայտարարված է ոչ թե այս կամ այն ոլորտում բարեփոխումների իրականացումն ու սեփական գործառույթների  ճիշտ կատարումն, այլ ընդամենը մեկ բան. շատ գերատեսչությունների, որոնք հատկապես ամենօրյա շփուների մեջ են գտնվում հասարակության տարբեր շերտերի հետ, ուղղակի հրահանգված է կոնկրետ աշխատանք տանել մարդկանց հետ` ազդելու նրանց տրամադրությունների վրա: Այլ կերպ ասած` որոշներ կոնկրետ կերպով լծվել են ձայն բերելու գործին: Նորություն չէ, որ հասարակության հետ անմիջական ու մշտական շփման մեջ է գտնվում նաև ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը` նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորությամբ: Հետևաբար` միանգամայն անբնական կլիներ, եթե վերջինս ներգրավված չլիներ  «Ընտրություններ-2017» կոչվող հատուկ օպերացիայում: Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ, մասնավորապես, ՀՀ աշխտանքի ու սոցիալական հարցերի նախարարությունում իրենց ուսերին դրված պարտականությունը բավականանին անխոնջ կերպով են փորձում ի կատար ածել. նախընտրական այս ճակատագրական  շրջանում այլ պետական կառույցներից հետ չմնալու մորմոքով տարված` Արտեմ Ասատրյանն իր ենթականերին հանձնարարել է ձայներ հավաքել՝ իշխանությունների վերարտադրությունը ապահովելու համար: Սոցիալական ծառայության աշխատակիցներն ուղղակիորեն սպառնում են ընտանեկան նպաստ ստացող քաղաքացիներին՝ նրանց ներկայացնելով հստակ ուլտիմատում` եթե չընտրեն Հանրապետականի ներկայացուցչին իրենց նպաստը կկտրեն: Այն, որ Արտեմ Ասատրյանի մասին գրված հոդվածների թիվը գերազանցում է բոլոր ռեկորդները, փաստ է: Հոդվածներն այդ, սակայն, ամենևին էլ հօգուտ նրա անձի չեն, ինչպես ենթադրելի էր ի սկզբանե,այլ հիմնականում պատմում են նրա կողմից ղեկավարվող պետական կառույցի կողմից պարբերաբար թույլ տրվող չարաշահումների, կոռուպցիոն դրսևորումների և այլ տիպի տհաճ փաստերի մասին: Այս դեպքը ևս, անկասկած, գալիս է լրացնելու այն այլանդակությունների շարքերը, որոնց մասին նույն մամուլը պարբերաբար գրում է: Ցավոք, Հայասանում այդպես էլ չի հաջողվում  խաղի այնպիսի կանոններ մշակել, որոնք  ի սկզբանե կբացառեին պետական գերատեսչությունների միջամտութությունն ընտրական պրոցեսներին: Իսկ թե ինչու, պարզից էլ պարզ է. եթե չլինեն վարչական ռեսուրսները, ՀՀԿ-ի վերարտադրությունը չի կարող իրագործվել. ահա թե այս օրերին ինչով է զբաղված Արտեմ Ասատրյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.