Ինչու՞ են մեծ կրծքերը վտանգավոր կնոջ համար

Կանանց մոտ մեծ կրծքի առկայությունը հղի է մի քանի տհաճ պահերով։ Այս մասին, ինչպես հայտնում է MK.ru-ն, նշել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ռինոսեպտոպլաստիկայի փորձագետ Տիգրան Ալեքսանյանը։


Ռուսաստանաբնակ հայ մասնագետի բնորոշմամբ, վերջերս կանայք նախընտրում են սովորական չափսերի իմպլանտներ, սակայն դեռ կան տիկնայք, ովքեր ցանկանում են զգալիորեն մեծացնել իրենց կուրծքը։

Մասնագետը զգուշացրել է, որ եթե իմպլանտները չափազանց մեծ են, մեծ է վտանգը, որ կուրծքը ժամանակից շուտ թոշնի և դառնա անհրապույր։ Կարող են լինել նաև կրծքագեղձի հյուսվածքի հետ կապված խնդիրներ։ Այս դեպքում, ըստ Ալեքսանյանին, չափազանց մեծ իմպլանտը կառաջացնի անհանգստություն, ցավ, անհարմարություն և բուժառուի կյանքը կվերածի իսկական մղձավանգի, որից հետո կարող է պահանջվել ևս մեկ վիրահատություն։ 

Հայ բժիշկը նախագզուշացրել է, որ հետագա ցանկացած մամոպլաստիկա մեծացնում է բարդությունների վտանգը՝ ֆիբրոզ, իմպլանտի տեղաշարժ և այլն։ Նա խորհուրդ է տվել իմպլանտը տեղադրելիս հաշվի առնել կրծքավանդակի չափը, պատկերավոր ասած՝ այն «գրպանը», որի մեջ տեղադրվելու է իմպլանտը, սեփական կրծքի չափը, կրծքի հարակից շրջապատը և շատ այլ նրբերանգներ։
 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.