Պատերազմում մեր պարտության գլխավոր պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ

Արդյո՞ք այս տարիների ընթացքում և դրանից առաջ հետևություններ արվել է 44-օրյա պատերազմի ընթացքի և դրան գնահատական տալու դատախազական վերահսկողության, բոլոր քրեական գործերի շրջանակներում և որո՞նք են արդյունքները դատախազական վերահսկողության մեջ։

 

Այս մասին ԱԺ-ում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրրքվեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

 

Վարդապետյանը նշեց, որ եթե խոսում ենք արտաքին ագրեսիայի մասին՝ այս առումով 2 վարույթ կա Հայաստանի դեմ ագրեսիայի մասով 44-օրյա պատերազմի հետ կապված և առանձին մեկ վարույթ է նախաձեռնված բռնի տեղահանման հետ կապված միջազգային բնույթի հանցագործությունների հիմքով։ Այս վարույթները հրապարակային քննարկման ենթակա չեն։

«44-օրյա պատերազմի հետ կապված կընդգծեմ, որ դա ամենալուրջ դասն էր ինձ համար որպես Հայաստանի քաղաքացի և հետո որպես գլխավոր դատախազ շատ դաժան դաս էր և այդ դասից մենք երեք կարևոր հետևություն ենք քաղել։

Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։ Ընդլայնում ենք թվաքանակը զինդատախազների և պրոֆեսիոնալացնում ենք, որ զինդատախազությունը չդառնա սպասարկու որոշակի պրոցեսների, այլ արտաքին դիտորդի աչքով հետևի դրանց»,- ասաց Վարդապետյանը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր քրեական գործ 44-օրյա պատերազմի հետ կապված շատ չեն լուսաբանում, չեն խոսում դրանց մասին, որ բանակի մարտունակությունը չընկնի։

«Բայց վստահեցնում եմ, որ բոլոր գործերը 44-օրյայի հետ կապված են հրամանատարության կողմից իրենց պարտականությունները չկատարելու մասով հետևողականորեն ուղարկվում են դատարան և զտվում են այն գործերը, որտեղ բարձրագույն հրամանատարությունը մեղք չունի և դատախազը նույնիսկ մեղադրական եզրակացությունը չի հաստատում ու թույլ չի տալիս այդ գործն ուղարկել դատարան, այս առումով շատ մանրազնին աշխատանք ենք իրականացնում»,- ասաց նա։

Օհանյանն էլ արձագանքեց, որ մեր երկրում թյուրընկալում կա, որ պատերազմի համար պատասխանատու է միայն բանակը, այն ինչ պատասխանատու են իշխանության բոլոր թևերը, իմ հարցը վերաբերում է պատերազմի ժամանակ իշխանության բոլոր թևերի իրենց պարտականությունների կատարմանը։

Վարդապետյանն էլ նշեց, որ այո, թիկունքը շատ կարևոր է և այս առումով դատախազությունը հատկապես կոռուպցիոն հանցագործություններին է մեծ ուշադրություն դարձնում։

«Ինձ որպես գլխավոր դատախազ, շատ տհաճ է, որ օրինակ, պատերազմական գործողությունների ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը»,- ասաց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.