Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը հայտարարել է, որ առանց Արևմուտքի կողմից Կիևին զենք մատակարարելու, Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի երկու շաբաթից։

 

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

 

«Ուկրաինայի գոյությունը կախված է մեզանից։ Ես գիտեմ, թե ինչպես վերջ տալ Ուկրաինայում պատերազմին։ Դա կարելի է անել մի քանի շաբաթվա ընթացքում, պարզապես դադարեցնենք մատակարարումները:

 

Եթե զենքի մատակարարումը դադարի, ապա Ուկրաինան չի կարողանա դիմակայել և ստիպված կլինի հանձնվել, իսկ պատերազմը կավարտվի»,- ասել է նա Մեծ Բրիտանիայում։

Նա հռետորական հարցրեց. «Սա ուզու՞մ են Եվրոպայում»:

«Մի՞թե մենք ուզում ենք, որ պատերազմն այսպես ավարտվի, ես չեմ ուզում, և հուսով եմ, որ Եվրոպայում դա նույնպես շատերը չեն ցանկանում», - ասել է Բորելը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.