«Հուսով եմ՝ պատասխանելու ուժ կգտնեն»․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին

Ռուսաստանը սպասում է, որ հայ գործընկերները կպատասխանեն ռուս խորհրդարանականների նամակին։

 

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

«Գիտեք, ես չգիտեմ, թե ինչ ուժերի մասին է խոսում, հուսով եմ, որ նրանք, ովքեր նման հայտարարություններ են արել, բավականաչափ ուժ կունենան պատասխան տալու ռուս խորհրդարանականների նամակին», - ասել է Զախարովան։ 

«Հենց որ մենք ստանանք նման պատասխան, մենք նախ և առաջ ուշադիր կուսումնասիրենք այն և, եթե հարկ լինի, հրապարակավ կմեկնաբանենք», - հավելել է նա։

Հիշեցնենք, որ Իսպանիայում ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի ժամանակ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին մեղադրել էր Հայաստանի դեմ սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ կազմակերպելու մեջ։ Նա նաև հայտարարել էր, որ ՌԴ-ն ներխուժել է Ուկրաինա։

Դրանից հետո ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն լիագումար նիստում հայտարարել էր, որ ՌԴ Դաշնային խորհուրդը հարցում կուղարկի Հայաստանի Ազգային ժողով՝ պարզելու օրենսդիրների դիրքորոշումը Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ։ Նա հույս էր հայտնել, որ հայ խորհրդարանականները գնահատական կտան նման ելույթին։

Ապրիլի 26-ին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.