Ադրբեջանի փոխվարչապետը Մոսկվայում հանդիպել է Օվերչուկի հետ, քննարկվել է տնտեսական հարաբերությունները

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ։

 
 

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ի Մոսկվայի թղթակիցը, քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր, որոնք գտնվում են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգում:

 

Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել համագործակցության զարգացմանը առևտրատնտեսական, արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ֆինանսների, առողջապահության, մշակույթի, գիտության, միջտարածաշրջանային համագործակցության, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։

Նրանք հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը՝ ուղղված համագործակցության բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.