Դեսպան Փոլադյանը հավատարմագրերն է հանձնել ԱԺԺՀ նախագահին, քննարկել տարածաշրջանի իրավիճակը

Ապրիլի 24-ին Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում (ԱԺԺՀ) Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը (նստավայրը՝ ք. Կահիրե) իր հավատարմագրերն է հանձնել ԱԺԺՀ նախագահ Աբդելմաջիդ Թաբբունին, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

 
 

Արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ԱԺԺՀ նախագահ Աբդելմաջիդ Թաբբունը շնորհավորել է դեսպան Հրաչյա Փոլադյանին՝ Ալժիրում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս առավելագույն ջանքեր կներդնի հայ-ալժիրական հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման ուղղությամբ։

 

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ առևտրատնտեսական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

ՀՀ դեսպանը ԱԺԺՀ նախագահին է ներկայացրել նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.